Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դուռդ պինդ փակիր

Դուռդ պինդ փակիր
03.01.2014 | 14:09

Եթե սոցցանցի միջոցով անհայտ օգտատերերը ձեզ նամակ են գրում` փորձելով հայտնել շատ կարևոր մի տեղեկություն, նաև պատասխանել «Ո՞րն է կյանքի իմաստը», «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապել», «Ինչպե՞ս կարելի է հասնել իսկական երջանկության» և այլ հարցերի, ուրեմն ձեր բախտը չի բերել… Էլ չասենք, որ իրենց իսկ վկայությամբ` նամակագիրներն առանձնաշնորհ ունեն մասնակցելու մի գործի, որ կատարվում է կարևոր անձանց կողմից 236-ից ավելի երկրներում: Իսկ սույն գործն էլ անում են՝ մղված մարդկանց նկատմամբ ունեցած անկեղծ հետաքրքրվածությունից:
Խոսքը ո´չ սոցհարցումի մասին է, ո´չ էլ` «զահլա» տանող «սպամների»: Պարզապես ձեր ճանապարհը կտրող, ձեր դուռը թակող Եհովայի վկաները հիմա էլ ներխուժել են վիրտուալ տարածք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են ընտրում հասցեատերերին. հավանաբար ֆեյսբուքյան գրառումներն են հուշում, թե ովքեր են գլուխ ջարդում կյանքի իմաստի, իսկական երջանկության, պատասխան չունեցող հարևնման հարցերի վրա: Հետևություն. սպամներից, ֆեյքերից, վկաներից, ժամանակի աղմուկից պաշտպանվելու համար պինդ փակիր դուռդ թե´ տանը, թե´ դրսում (համացանցում):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ